Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը  Ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի կարգավիճակի վերադարձնելու որոշումը կբարդացնի կյանքն այստեղ քրիստոնյաների և Եվրոպայում մահմեդականների համար: Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Նրա գմբեթը բավականաչափ մեծ էր բոլորի համար»։

 Հիշեցնենք, որ  Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան, որը զրկվել էր թանգարանային կարգավիճակից, գրանցվել է որպես մզկիթ: