ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻԵԴ որոշման վերաբերյալ իշխանական քարոզչամեքենան ու իրականությունը Սա իմ դեմքն է, երբ կարդում եմ իշխանական քարոզչամեքենայի՝ ՄԻԵԴ-ը ՄԻԵԿ-ից, ՄԻԵԿ-ը ՄԱԿ-ից, ՄԱԿ-ը ԵԿՄ-ից չտարբերող անձանց մեկնաբանությունները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյալ միջոց չկիրառելու վերաբերյալ: Առանձնակի զվարճալի են «ապտակ», «շառաչուն ապտակ ՄԻԵԴ-ից» և այլ նման մտքեր շաղ տվող, չարությունից կծկված, բայց նաև ապագա ՍԴ կազմից երջանկացած տղաներն ու կանայք։ Մինչ դուք «հաղթանակի» խրախճանք կազմակերպած ու դրանով արբեցած տարածում եք լուրեր, որ ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանին և այլ դատավորներին, զուգահեռ իրականությունում Եվրոպական դատարանը ԸՆԴԱՄԵՆԸ արձանագրել է, որ այս գործով չի կիրառում միջանկյալ միջոց, սակայն պատրաստ է քննարկել դատավորների գանգատը, ընդ որում՝ դատարանը ընդգծել է գործը ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ քննելու պատրաստակամությունը: Սա՝ քանզի խախտումների բնույթն է ակնհայտ։ Ու քանզի բովանդակային հարցերի վերաբերյալ պատասխանները մեղմ ասած բավարար չեն։ Սա նշանակում է սովորաբար երկար տևող գործ չի լինելու։ ՄԻԵԴ-ը ՉԻ քննարկել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները ու այդ ընթացքում իշխանության ուզուրպացիայի հարցը, ՉԻ քննարկել դատավորների ազատման իրավաչափությունը, ՉԻ տվել որևէ գնահատական, այլ ընդամենը այս պահին սահմանադրական փոփոխություններ սառեցնելու միջանկյալ միջոց չի կիրառել: Մի քիչ մտածեք՝ թե Արմեն Բրիտանացին ինչու ՈՉԻՆՉ չի ստորագրում այս սահմանադրական փոփոխությունների հետ կապված։ Կարո՞ղ է ձեզնից ավելի հեռատես է։ Միջանկյալ միջոցի չկիրառումը բավական կանխատեսելի էր, քանի որ նույն ՄԻԵԴ պրակտիկան վկայում է, որ նման միջոցներ կիրառում են, երբ կա, օրինակ, կյանքին կամ առողջության սպառնալիք (տես` օրինակ Սամվել Մայրապետյանի գործով միջանկյալ միջոցը), էքստրադիցիայի վտանգ: Ես կարծում եմ, որ ՍԴ դատավորները գիտեին, որ այս հարցում միջանկյալ միջոց կիրառելու հավանականությունը հարյուր տոկոս չէ, սակայն ամեն դեպքում որոշել են օգտվել այս գործիքակազմից՝ որպես պրոցեսի մեկնարկ։ Հ.Գ.1 Օգոստոսի 28-ին այս՝ արդեն շարունակվող գործով դիրքորոշում ներկայացնելու նոր ժամկետն է։ Բայց դուք մի շեղվեք՝ հրճվեք ու ընտրեք նոր դատավորներ։ Ես այդ դատավորների ինքնավստահությունից եմ ուզում։ Հ.Գ. 2 Ազարյան Ալեքսանդրը ապացուցեց, իսկ նախարարն ու իշխանությունը ցույց տվեցին այն, ինչ մենք բոլորս էլ գիտենք՝ «Դուք ՄԻՇՏ պարտվում եք ու պարտվելու եք, երբ գործում է ոչ թե անբարո քաղաքականությունը, այլ զուտ իրավունքը»։ ՄԻԵԴ-ը ևս դա կարձանագրի։ Կասկած չունեմ։ Այս անգամ՝ հարգանքներս ԲԴԽ-ի՝ դատավոր անդամներին»: |
«Մի քիչ մտածեք, թե Արմեն Բրիտանացին ինչո՞ւ ոչինչ չի ստորագրում». Արփինե Հովհաննիսյան
19:31 - 9.Հուլիս.2020
Առաջարկում ենք նաև
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
16/04/21 14:43
Եթե գիտեիք այդ մասին, ապա ինչո՞ւ էր ձեր տիրակալը մի ողջ սերունդ ուղարկում պատերազմ. Արփինե Հովհաննիսյան
12/05/20 21:55
Արմեն Սարգսյանը սեփական հայրենիքը ընկալում է միայն օգտապաշտական տեսանկյունից. Արփինե Հովհաննիսյան
18/05/19 14:52
Վարչապետը ճիշտ էր, մտածեք, նոր խոսեք. Արփինե Հովհաննիսյան
08/11/16 16:47
Արմեն Հարությունյանը ԴԱՀԿ-ն դարձրել է իր «դուքանը». ինչո՞ւ են լռում Կարեն Կարապետյանը և Արփինե Հովհաննիսյանը
05/08/23 11:37
Լռությունս խախտելու պատճառը. Արփինե Հովհաննիսյան
21/06/23 15:20
21-րդ դարում առաջացել է նոր «Լենինգրադի բլոկադա», ու մենք ոչինչ չենք անում․ Վահե Հովհաննիսյան
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
21/01/22 22:15
«Անգղները 13–ից 15 օր ընդհանրապես ոչինչ չեն կերել». ինչո՞ւ են Կենդանաբանական այգում անկել թռչունները. News.am
11/12/21 17:00
«Հայաստանի էմոցիոնալ քարտեզը». Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան