ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Հիշեցնում եմ՝ երկիրը ունի ղեկավար ու դա Արմեն Սարգսյանն է։ Սա Սահմանադրության համապատասխան հոդվածն է՝ ինչ պիտի անի նախագահը։ Հոկտեմբերի 2-ին բան չարեց, տեսնենք հիմա ինչ կանի։

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները

 

Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: