Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է.

«Առնվազն կոռեկտ չէ, երբ Հայաստանում փորձում են ընդդիմադիր տեսակետներ լռեցնել

Հայաստանում իշխանության կողմնակիցները պնդում են, որ կորոնավիրուսով պայմանավորված բանավեճեր այլ երկրներում չեն ծավալվում՝ անուղղակիորեն թիրախավորելով կառավարության քննադատներին։
Ավելորդ է ասել, որ այս հարցում ևս Հայաստանի կառավարությունն ու նրա կողմնակիցները, մեղմ ասած, մանիպուլացնում են հանրությանը։
Օրինակ՝ Սերբիայում երեկ գիշեր բուռն իրադարձություններ են տեղի ունեցել․ կառավարության հակահամաճարակային քաղաքականությունից դժգոհ մի քանի հազար մարդ փորձել է ներխուժել խորհրդարանի շենք։
Պակաս դրամատիկ չեն իրադարձությունները նաև ԱՄՆ-ում։ Նախագահ Թրամփը որոշել է, որ իր երկիրը պաշտոնապես լքում է ԱՀԿ-ն, իսկ դեմոկրատները նրան դաժան քննադատության են ենթարկում։
Մի խոսքով՝ աշխարհի շատ երկրներում ակտիվ դիսկուրս գոյություն ունի ու առնվազն կոռեկտ չէ, երբ Հայաստանում փորձում են ընդդիմադիր տեսակետներ լռեցնել»։