ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։