ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր դիմակակրության պատրվակով իշխանությունները ոստիկանություն են մցրել երկու հեռուստաընկերություններ՝ առավոտյան Արմնյուզ, իսկ հիմա` 5-րդ ալիք:
Հիշեցնեմ, որ դիմակ կրելու իմպերատիվ պահանջ պարետատան կողմից լրատվական գործունեության համար չկա:
Նման պրիմիտիվ գործիքակազմով, բայց ազատ խոսքը լռեցնելու անթաքույց մղումներով է փորձում փակել ընդդիմախոսների բերանն այսօրվա իշխանությունը:
Կսպասեմ նաև իրավապատպան և լրագրողական հանրույթի արձագանքներին:
Իմ համերաշխությունն ու սատարումն եմ հայտնում ոստիկանական դիմակառեյդերի ենթարկված հեռուստաընկերությունների անձնակազմերին»: