«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարոն Մարուքյան ջան, առանց որևէ հեգնանքի եմ ասում, իմ իրավագիտության մագիստրոս ջան, ախր լավ էլի...
Եթե սա ճիշտ է, ապա առաջարկում եմ բոլորին հորդորեք ձևական դուրս գան խմբակցությունից, կմնաք միայն Դուք, միանգամից մի 15 մանդատ կստանաք: Եթե աշխատի, ԲՀԿ-ն էլ կարա անի, դե Իմ քայլը էտ դեպքում չի լինի մեծամասնություն, ստիպված 87 հոգի դուրս կգան խմբակցությունից՝ լրացուցիչ 87 մանդատ կստանանք:
Մոտավոր հաշվարկով 261 պատգամավոր կլինենք էս սցենարով:
Հ.Գ. 261 առաջին փուլով, հետո էլի դուրս կգան խմբակցությունից ու բնականաբար Ձեր այս սցենարով էլի պետք է համալրվեն»: