Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս գույքահարկի բարձրացման համատեքստում՝ հատկապես հիմնավորումները «ձևակերպելու» հարցում նորից կրկնեմ մի առիթով ասածս միտքը. էս իշխանությունն անում է բաներ, որոնք անելու համար նախորդն, ակնհայտորեն, չուներ բավարար լեգիտիմություն։

Այս իշխանությունը դեռ կարողանում է արագ կողմնորոշվել ու ժամանակին դադարեցնել իր համար անհաղթահարելի հանրային դիմակայություն գուժող որոշումները (օրինակ՝ Ամուլսարի հարցում)։ Պարադոքսալ թող չհնչի. ներկայիս իշխանությունն էլ իր հերթին չունի բավարար հանրային լեգիտիմություն և քաղաքական ամրություն՝ դիմակայելու լուրջ հանրային բողոքի ալիքին։ Այս «բագաժով» հանդերձ, ակնհայտ է, որ հաստատուն քայլերով նոր Մաշտոցի պուրակ ու «էլեկտրիկ Երևան» է հասունանում, իսկ դա արդեն միշիկական տափակաբանություն չի»: