Տիկին Arsinée Khanjian,
Մարդկանց ապուշի տեղ մի դրեք, երեսպաշտությունը լավ բան չէ: Ի՞նչ է նշանակում. «Այս մշակութային բնաջնջման պատասխանատուները տեղ չունեն Հայաստանի այսօրվա կառավարության կողքին»: Դուք չգիտե՞ք պատասխանատուների անունները: Ձեր երկրում` Կանադայում, կարո՞ղ են առանց պետական ու համայնքային իշխանությունների թույլտվության շենքեր քանդել: Իսկ քանի՞ երկիր գիտեք աշխարհում, որտեղ առանց կառավարության ու քաղաքապետարանի թույլտվության պատմամշակութային շենք-շինություններ են քանդում: Տիկին Խանջյան, ո՞նց եք կարծում, որպես հեղափոխական, որպես համայն հայության մասշտաբների քաղաքական գործիչ` «քաղաքական կուսությունը» պահելու լավագույն տարբերա՞կն եք ընտրել: Այսինքն` կարծում եք, որ համայն հայությանը կարող եք ապուշի տեղ դնե՞լ` բարձրաձայնելով խնդրի մասին ու չտալով կոնկրետ անուններ: Չգիտե՞ք պատասխանատուների անունները, վարչապետ, Երևանի քաղաքապետ… Այս պաշտոնները Ձեզ ինչ-որ բան ասու՞մ են:
Եվ, ընդհանրապես, եթե Հայաստանում եք լինում միայն խառնակչությունների օրերին, ժողովրդի վզին փնթիների իշխանություն եք փաթաթում ու հեռանում` թքած ունենալով, թե հետո ինչ եղավ, երկրի հետ ինչ է կատարվում, Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ինչն են քանդում, ինչը` թողնում: Ձեր ծնողները Հայաստանում չեն ապրել, Դուք Հայաստանում չեք ապրում, Ձեր զավակները Հայաստանում չեն ապրելու: Ձեր համար ի՞նչ տարբերություն: Կամ ո՞նց եք կարծում` արդա՞ր է, որ, Հայաստանում չապրելով, հեռվից դերեկտիվներ իջեցնեք ու որոշեք, թե ով ում կողքը պետք է լինի: Այդ դեպքում կարո՞ղ է, ասենք, «Բաբկենենց հարևան անգրագետ Պողոսը» հրովարտակ թողարկել, թե ԼԳԲՏ քարոզի պատասխանատուները տեղ չունեն Կանադայի կառավարության կողքին: Ձեզ դա դուր կգա՞:
Հ.Գ. Վանո Սիրադեղյանի «Նաև Հայրենիքի պատմականը» հայտնի հրապարակախոսության մեջ տողեր կան, որ Ձեր նմանների մասին են: Ժամանակ գտեք, կարդացեք. «Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր (կամ՝ մեկը մյուսից ավելի բարձր), տուն պահողի աշխատավարձը՝ 40 հազար, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ ու բոլորը՝ պատմական։ Նաեւ՝ ծովերից ծով։ Ընդհանրապես ասած՝ սովորական, սիքտիրչի ազգերը ընդամենը մեկ Հայրենիք են ունենում, բայց արի ու տես, որ այն ոչ միայն սիրում են, որի մասին ոչ միայն երգեր են երգում, այլեւ դեպքից դեպք պաշտպանում էլ են։ Նաեւ (որքան էլ տարօրինակ թվա) այնտեղ ապրում են։ Անկախ այն բանից՝ մեծ է, թե փոքր։ Հաստ է, թե բարակ։ Երկար է, թե կարճ։ Քարից հաց քամելու մազոխիստական հաճույքի հնարավորություն պարգեւո՞ւմ է, թե՞ ոչ։ Պատմական թշնամի ունենալու բերկրանք պատճառո՞ւմ է, թե՞ չի պատճառում»: