Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր Նորքում վերջին երկու ամսում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ու բնակիչների միջև քննարկումների արդյունքում 15 աղբամուղ է փակվել։
Աղբամուղերը բազմաբնակարանների սեփականատերերի տնօրինության տակ են, այդուհանդերձ, քաղաքային իշխանությունը խրախուսում է դրանց կոնսերվացումը՝ որպես հակասանիտարիայի աղբյուր։ Փակվող աղբամուղերի փոխարեն շենքի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակության նոր աղբարկղեր։ Առայժմ՝ մի տեսակի, իսկ շուտով նաև աստիճանաբար աղբի տեսակավորման համար նախատեսված տարագույն աղբարկղեր կավելանան»։