ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

«Արցախի նախագահը պիտի մտածի ոչ թե իր պաշտոնի, այլ երկրի մասին։

Արցախի նախագահը պետք է չթաքնվի իր ռազմավարական պաշտոնի հետեւում ու կարծի թե սթից-մթից կարա խոսի։

Արցախի նախագահը չպիտի հոգով Նիկոլի մարզպետ լինի, այլ սեփական պետական ինքնությունն ունենա։

Արցախի նախագահն իր կյանքի պատվաբեր անցյալը չպետք է զոհաբերի հանուն կամովին ստանձվող անպատվաբեր ներկայի։

Արցախի նախագահը միլիոնավոր հայերիս համար պետք է Արցախի Նախագահ դառնա»։