Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որևէ մեկը, հատկապես քաղաքական գործիչը, հատկապես մեծամասնության ներկայացուցիչը ոչ մի կերպ, որևէ կերպ չի կարող թելադրել, թե ինչ անեն ԶԼՄ-ները:
Որևէ անհամաձայնություն, վրդովմունք, զայրույթ ԶԼՄ-ում հրապարակված նյութի հետ կապված, չի կարող արդարացնել հրապարակային անհարգալից վերաբերմունք ԶԼՄ-ի նկատմամբ:
Այսպիսին է ժողովրդավարական սկզբունքը, օրենքը, որի հանդեպ պետք է դրսևորել հարգանք ու ցույց տալ հարգալից վերաբերմունքի օրինակ»: