Առավոտից վայելում եմ իշխանական քարոզչամեքենայի բազմակի օգտագործման արդյունքում երաշխիքային եւ պիտանիության ժամկետը սպառած դեմքերի եւ դեռեւս այդ ժամկետի մեջ գտնվող «առաջատար» լրատվականների մտքի գոհարները ՍԴ թեմայով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Սիրում եմ լսել սուտը, երբ գիտեմ ( կարդում եմ) ճշմարտությունը
Առավոտից վայելում եմ իշխանական քարոզչամեքենայի բազմակի օգտագործման արդյունքում երաշխիքային եւ պիտանիության ժամկետը սպառած դեմքերի եւ դեռեւս այդ ժամկետի մեջ գտնվող «առաջատար» լրատվականների մտքի գոհարները ՍԴ թեմայով։
Բայց լավ, չխանգարեմ դեռ, ավելի ուժգին, մի քիչ էլ հիստերիկոտ տեքստեր գրեք, ասենք «Վենետիկն ասել է այրել Հրայր Թովմասյանին եւ քառատել Աշոտ Խաչատրյանին», «Վենետիկն ասել է եռապատկել Վահե Գրիգորյանի աշխատավարձը» եւ այլն։
Հ.Գ. Սիրելի լրատվականներ խնդրում եմ չվերարտադրել այս տեքստը ձեզ մոտ, սա այստեղ թող մնա առայժմ։ Թող կարդան՝ վերծանեն»։