Իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ ԱԱԾ-ում փորձում են պարզել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գտնվելու վայրը և ապօրինի բերման ենթարկել: Հայտնում եմ, որ պարոն Վանեցյանը գտնվում է կուսակցության գլխավոր գրասենյակում, իր աշխատասենյակում: Շատ մի չարչարվեք, սպասում ենք, էստի համեցեք...»