Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

«Երբ 1915 թվականի հունիսի 15-ին Փարամազն ու իր 19 ընկերները կախաղան էին բարձրացվում Բայազետի հրապարակում, իրենց վերջին խոսքը եղավ հետևյալը. «Դուք կարող եք կախել միայն մեր մարմինները, իսկ մեր գաղափարը՝ ոչ»: Շարունակվում է քսանների' հավասարության և ազատության համար մղած պայքարը: Հարգանքով խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ»: