Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանն իրականում ունի երեք ճանապարհ.

1. Դադարեցնել քաղաքական հետապնդումները, կորցնել իշխանությունը և անվտանգ հեռանալու հույս ունենալ։

2. Շարունակել քաղաքական բռնաճնշումները և շատ շուտով հայտնվել բանտարկության մեջ։

3. Ավելացնել բռնությունները և կործանել իրեն ու իր ընտանիքը»,- գրել է նա։