Ընդունված տարբերակ է հանցագործություններին սխալվելու որակավորում տալը։
Ձեր «սխալները» մարդկային կյանքեր են արժեցել և դեռ արժենում են։
Ձեր սխալներ որակավորված հանցանքները քրեական օրենսգրքում ամրագրված են համապատասխան հոդվածներով։Այսքանից հետո ին՞ չ ներեղություն ։ Մարդկանց մի դիմակ չկրելու համար ասֆալտին են փռում , կնոջ ներկայությամբ ամուսնուն մի քանի ոստիկաններով ծեծում ՝ հասցնելով վերակենդանացման բաժանմունք։ Նոր Հայաստանում այս սոցիալական ծանր պայմաններում մարդիկ դիմակ չկրելու պատճառով, դարձել են տուգանվող <<մատերիալ>>: Ներեղություն եմ խնդրում մատերիալ բառի համար, բայց դա ժող ջան վարչապետի խոսքերն են։ Ասում է . «Այն ժամանկ 2 հանգամանք կար, երբ ես ասում էի, որ փողոցում դիմակ կրելը պարտադիր չէ։ Մի հանգամանքը դիմակների համաշխարհային դեֆիցիտն էր եւ պետք էր, որ այդ դիմակները հասնեին բուժաշխատողներին եւ սովորական մարդիկ ավելի քիչ խոցելի էին այդ ժամանակ, եւ երկրորդ հանգամանքը՝ այո, այդքան էլ հայտնի չէր, թե բաց կամ փակ տարածքներում դիմակ կրելը ինչ ազդեցություն է թողնում այդ հիվանդության տարածման տեսանկյունից։ Հիմա այդ ամենը հայտնի է, եւ մենք չենք կարող հենվելով մեր այն ժամանակվա գիտելիքի վրա, որը փոխվել է, չանենք ճիշտ քայլեր, այդ ժամանակ մենք ամենաաններելի սխալը գործած կլինեինք»։ Հիմա ին՞ չ դուրս է գալիս , որ մտածված բնակչությանը վարակում էին , թե այդ ժամանակ ինքնաշեն դիմակների մասին չէիք մտածել ։ Ու ասեմ պարոն նախարար Ձեր ելույթը ավելի շատ արդարացման էր նման և ոչ թե ներեղության ։Չէ պարոն նախարար յուրաքանչյուր մահի համար պատասխան եք տալու , յուրաքանչյուրի վախի համար դուք եք պատասխան տալու։ Չնայած դուք աթեիստ եք , այնուամենայնիվ ԱՍՏԾՈ դատաստանը անխուսափելի է ։ Եվ հա դուք ներեղություն խնդրել չգիտեք ։ Այ երբ հանրության առաջ ներեղություն կխնդրեք Արա Մինասյանից , այլ ոչ թե հուզական ֆոնի վրա մարդկանց ականջներին լապշա կախեք , միգուցե մարդիկ մի տեղ էլ. փորձեն հավատալ ձեզ։

Հ.Գ.« Գնա մեռի, արի սիրեմ» ասույթն արդիական է մնում ։