Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սորոսից գրանտներ լափող հերթական գրանտակերը հերթական հակառուսական դատարկամտությունն է երկնել, իբր թե Սերժ Սարգսյանը Գազպրոմի հետ այնպիսի վատ պայմաններով է պայմանագիր կնքել, որի արդյունքում Հայաստանը չի կարող այլ երկրից գազ գնել, իսկ ռուսներն էլ Հայաստանին գազը թանկ են վաճառում ու դրա համար պետք է Սերժ Սարգսյանին դատել …
Ուրեմն լսեք այ գրանտակերներ՝ դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում նույն Գազպրոմի ներդրումների հաշվին կառուցվեց գազամուղ Իրանից դեպի Հայաստան, որով մինչև այսօր էլ իրանական գազը մտնում է Հայաստան, որի դիմաց Հայաստանից Իրանին տրամադրվում է էլեկտրոէներգիա:
Թե ի՞նչ գնով և ի՞նչ քանակի գազ է Իրանից մտնում Հայաստան, որոշում է Հայաստանի կառավարությունը և Գազպրոմը որևէ կապ չունի, ավելին Հայաստանը, ըստ Գազպրոմի հետ ունեցած պայմանագրի, մեր կառավարության պահանջով կարող է գազ գնել և մատակարարել ցանկացած երկրից …
Այ հակառուս գրանտալափեր հայ-ռուսական հարաբերությունների դեմ խոսելու փոխարեն գնացեք ձեր արևմտյան տերերին հարցրեք,տեսեք թույլ կտան Միացյալ Նահանգների կողմից սանկցիաների տակ գտնվող Իրանից ավելի շատ գազ գնի Հայաստանը, թե հայրական ապտակ կուտեք ու ետ կվերադառնաք Հայաստան՝ մեր ժողովրդին խաբելու, որ ռուսներն են մեղավոր ու չեն թողնում, որ մենք Իրանից շատ ու էժան գազ առնենք:
Ուղղակի փաստենք, որ փաստացի ռուսները մեզ օգնեցին կառուցել Իրան-Հայաստան գազամուղը, որից հետո Հայաստանի էներգետիկ անվտանգությունը էլ ավելի մեծացավ, իսկ ԱՄՆ մի կողմից չի ցանկանում, որ Հայաստանը Իրանից գազ գնի, մյուս կողմից իր գրանտալափերի բերանով կեղծ լուրեր ա տարածում, թե իբր Ռուսաստանը չի թողնում Հայաստանին այլ պետություններից գազ գնել:
Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի կողմից Գազպրոմի հետ կնքված պայմանագրով Հայաստանի գազի գնին, ապա այս դեպքում ևս Հայաստանը կատարել է տնտեսապես խելացի քայլ, քանզի եթե Հայաստանը ֆիքսված գին չնշեր պայմանագրում, ապա ստիպված էր լինելու Ռուաստանից գազ գնել բիրժայական գներով, իսկ դա նշանակում է, որ գազի գները Հայաստանի համար կարող էին ըստ համաշխահային գործընթացների անհամեմատ ավելի թանկ լինել …
Ընդդիմադիր Նիկոլը ասում էր Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ գազը թանկ է և երբ ինքը գա իշխանության և կէժանացնի ռուսական գազը և Իրանից ավել շատ գազ կգնի, բայց արդյունքում Նիկոլը ոչ միայն չկարողացավ էժանացնել Ռուսաստանից գնվող գազը, այլ նույնիսկ չկարողացավ պահպանել գազի այն գինը, որը պայմանավորվել էր պահպանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, քիչ էր մնում մոռանայի պարզվեց նաև, որ ընդդիմադիր Նիկոլի այն պնդումները, որ Հայաստանի սահմանին գազն էժան ենք ստանում, բայց մեր քաղաքացուն գազը հասնում է թանկ, որովհետև ոմանք արանքում միլիարդներ էին ուտում, ևս սուտ էր, զրպարտանք և արդյունքում Նիկոլի օրոք Ռուսաստանից մատակարարվող գազը թանկացավ, իսկ Իրանից ներկրվող գազի քանակն մնաց անփոփոխ:
Սիրելի հայրենակիցներ, Ռուսաստանն իսկապես մեր համար ռազմավարական դաշնակից պետութուն է և ամեն բան արել է, իհարկե հաշվի առնելով իր պետական շահերը Հայաստանի զարգացմանն աջակցելու համար, իսկ արևմուտքից գրատներ լափողները տարիներ շարունակ փաստերն աղավաղելով ու սուտ լուրեր տարածելով փորձել են սեպ խրել հայ-ռուսկական հարաբերությունների մեջ ՝ բացասական երանգներով ներկայացնելով հայ-ռուսական համագործակցության նույնիսկ ամենաակնհայտ հաջողություններն ու ձեռքերումները և, ցավոք սրտի, շատ շատերը կուրորեն հավատացել են, օտար պետությունների շահերը սպասարկող նման գրանտալափերի բարբաջանքներին»: