Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին։ Իհարկե, այս չորս սիմվոլն էլ երկրի զարգացման հետ որեւէ կապ չունեն, սակայն ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այնպես էլ այժմ գերագնահատվում է դիմակների դերը, ընդհուպ՝ մինչեւ վարչապետի հայտարարություն, թե դիմակ կրելով մենք կարող ենք զրոյացնել վարակակիրների թիվը։
ՀԴՄ-ները եւ դիմակներն ունեն կարեւոր զուգահեռներ։ Երկու դեպքում էլ առանց խորանալու բնագավառի խնդիրների մեջ՝ մի դեպքում տնտեսության, մյուս դեպքում՝ առողջապահության, իշխանությունները հայտնագործում են պարզունակ համադարմաններ, որոնք հայտարարվում են, թե ոլորտների խնդիրների լուծման բանալիներն են։ Երկու դեպքում էլ այս խախտումների դեմ պայքարում են պատժիչ մարմինների եւ պատժիչ տուգանքների միջոցով։ Երկու դեպքում իշխանությունների մտահոգությունն անգամ պատահական խախտումների համար աղմուկ բարձրացնելն է, քան հարցը տրամաբանության մեջ լուծելը: Օրինակ' կարելի է համադրել Արշակ Զաքարյանի հացատանը կերած քյաբաբի համար Նիկոլ Փաշինյանի աղմուկը ՀԴՄ տպելու թղթի բացակայության համար ամուսիններին նույն մեքենայի մեջ դիմակ պարտադրելու հետ։
Ամենակարեւորը՝ երկու դեպքում իրադրության վատ արդյունքների համար պատասխանատվությունը դրվում է «ժողջանի» վրա: Այսինքն'մեր վարչապետն ամեն ինչ անում է ձեզ համար, բայց քանի որ դուք ՀԴՄ չեք պահանջում (դիմակ չեք կրում), ապա վատ եք ապրելու (ապա հիվանադանալու եք ու մեռնեք)։ Եվ իհարկե, այն լայն դաշտ է բացում Նիկոլ Փաշինյանի սիրելի գործի՝ մեղավորներ փնտրել-գտնելու ու հանդիմանել-մուննաթ գալու համար։ Այս առումով ՀԴՄ-ն ու դիմակը իշխանության սրտի գործիքներն են, իսկ ամեն ինչի պատասխանատուն մնում է ժողովուրդը։
Ավելի վատն այն է, որ Նյուտոնի երրորդ օրենքը գործում է նաեւ հասարակական հարաբերություններում։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը հասարակությունը բաժանել է սեւերի ու սպիտակների, ապա նրա ուղերձներին ենթարկվում են իր սպիտակները, իսկ սեւերն, ասենք, հայտարարում էին՝ տար էդ ՀԴՄ-դ Նիկոլին տուր։ Եվ դա միայն Նիկոլ Փաշինյանին հակադրվելու զուտ ցանկությունը չէր։ Քաղաքացիները տեսնում էին, որ հանուն ՀԴՄ-ների պայքարը վեր է ածվում իրենց հանդեպ ծաղրի՝ լուրջ կոռուպցիոն դրսեւորումներով, բայց նաեւ՝ որ դրանից ոչինչ չէր փոխվում տնտեսության մեջ։
Նույն զավեշտալի, բայց տխուր դրությունը դիմակների դեպքում է, երբ «սեւ» քաղաքացիների մի մեծ խումբ չի հավատում դիմակի զորությանը, քանի որ այդ մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Պատճառը միայն նրան հակադրվելը չէ, որ մարդիկ հասկացել են ոչ միայն որ նա հաճախ սուտ է խոսում, որ արժեզրկել է իր խոսքը։ Պատճառներից է նրա եւ նրա կառավարության ոչ պրոֆեսիոնալ, անհեթեթ, անգամ՝ հիմար հայտարարությունները, քաղաքացիներին ծաղրելը։ Պատճառներից է դիմակներ կրելու պայմանների հակասականությունը եւ անտրամաբանականությունը։ Պատճառներից է, որ ինչպես ՀԴՄ-ների դեպքում էր, շատ իրավապահներ դիմակ դնելուն հետեւելու փոխարեն, պարզապես որս են կազմակերպում՝ բռնելու իրավիճակը, երբ ինչ-որ քաղաքացի ինչ-որ պահի հանում է դիմակը։ Պատճառներից են դիմակների արտադրության, վաճառքի եւ գների հետ կապված լուրջ կոռուպցիոն կասկածները։ Պատճառներից է, որ չեն հասկանում, ինչպես մսխվեց 104 մլն․ դոլար օգնությունը եւ հավաքված շուրջ 1 մլրդ դրամը, իսկ իրավիճակն ավելի վատացավ։ Եվ, ի վերջո, պատճառներից է այն, կառավարությունը քաղաքացիների բուժումը կիսատ է թողնում եւ տուն ուղարկում, որոշում է սորտավորել հիվանդներին, որոշել, թե ով է արժանի բուժման, եւ ով՝ մահվան։
Պողոսների դեպքում իրավիճակն այլ է։ Պողոսները չեն կարող մեղավոր լինել, քանի որ նրանք արել են պրոտոկոլի բոլոր կետերը․ «դըմփ-դըմփ-հու» ասել են, ջուջուլը կերել են, քֆուրը գրել են։ Նրանք ամբողջովին վստահում են Նիկոլին, երբ վերջինս խոսում է, որ սաղ Սերժն ա մեղավոր։ Այլ դեպքերում էլ են վստահում Նիկոլին, բայց էնպես թեթեւ, մի քիչ։ Հիմա Նիկոլը չի ասել, որ նախկիններն են բոլորին վարակում։ Պողոսը մտածում է ու գտնում է՝ ուրեմն Բիլ Գեյթսն է, իսկ 5G-ից դիմակը չի փրկում։ Ուրեմն, ինչու անիմաստ դիմակ հագնել, եթե «մեկ ա, սաղս էլ վարակվելու ենք»։
Ինչո՞ւ ժողջանը դիմակ չի դնում
13:15 - 29.Մայիս.2020
Առաջարկում ենք նաև
16/06/20 14:37
«Ժամանակին այս նկարը դնում էիք ձեր պատերին, այսօր, երբ նրան անխնա ջարդելով բերման էին ենթարկում, ինչո՞ւ են պատերդ լուռ»
15/03/16 15:44
Ինչո՞ւ են բանկոմատները համատարած «կուլ տալիս» քարտերը, բանկերն արգելանք դնում դրանց վրա և գործարքներ չեն կնքվում
22/11/13 17:10
Արգամի՛չ, ինչո՞ւ ես ձեռդ դնում էդ մատղաշ էրեխու գլխին
19/02/13 07:10
«Առավոտ». Ինչո՞ւ են թեկնածություն դնում
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
16/09/24 13:59
Ինչո՞ւ է Փաշինյանը ներողություն խնդրում ժողովրդից․ ՔՊ-ականը փակագծեր է բացում (տեսանյութ)
16/09/24 12:39
Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին. Սուրենյանց
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան