Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ երկար տարիների ընթացքում, դժվարություններով, տանջանքով, Եվրոպական դատարանի տասնյակ որոշումների ազդեցությամբ վերացված այս արատավոր, հանցավոր պրակտիկան վերադարձվում է։
Հայաստանը ետ է շպրտվել տասնամյակներով։
Հ. Գ. Այս խոշտանգման հեղինակներն ու հրաման տվողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ մենք կրկին պետք է լծվենք նման ոճիրները վերացնելու տանջալից գործին»։