Վրացի փորձագետ Գելա Վասաձեն անդրադառնալով ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե Վրաստանում գործող հակահամաճարակային համակարգը և առողջապահությունը տարբերվում են հայկականից՝ ոչ լավագույն կողմերով, ինչպես նաև այն  բանին, որ Թորոսյանը հետո զղջացել և ներողություն է խնդրել Վրաստանից, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 
 

«ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավարի հայտարարությունը զվարճալի է, և ես նույնիսկ կարող եմ հասկանալ Թորոսյանի դրդապատճառները։ Եթե հոգնում ես ամեն օր տրվող այն հարցից, թե ինչու է մեր մոտ ավելի վատ վիճակը, քան վրացիների, ապա նա  կարող էր չդիմանալ և այդպիսի մի բան հորիներ։ 

Ինչ վերաբերում է Գամկրելիձեի պատասխանին, ես ունեմ մի հարց՝ քանի՞ մարդ կիմանար Թորոսյանի այս հայտարարության մասին, եթե այդ մասին չհնչեցներ «Իմեդի» գլխավոր համաճարակաբանը: Մանկապարտեզ է, ազնիվ խոսք: Եվ ես այս ամենից անտեղյակ կլինեի, եթե facebook-ը չլիներ»: