Արա Վարդանյանը գրել է․
«Հայաստանում գործող արտախորհրդարանական իրական ընդդիմադիր ուժերը պետք է կազմեն մեկ ընդդիմադիր ճակատ, հռչակեն համերաշխության ժամանակավոր կառավարության ստեղծունը, պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ստանձնեն կործանման գնացող երկրի ղեկը։
Հայաստանի մյուս իշխանությունը չի լինելու անձակենտրոն, այլ հիմնված է լինելու քաղաքական ուժերի համախմբվածության վրա։
Ներկայիս իշխանությունը խաբել է ժողովրդին։ Տված խոստումները անիրատեսական էին, իսկ երկու տարվա ընթացքում իրականաղված աշխատանքը՝ վնասաբեր։ Արդյունքում մենք ունենք ծայրահեղ անբարենպաստ իրավիճակ արտաքին հարաբերություններում, տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում ակնհայտ նվազում և Արցախի հարցի շուրջ ստեղծված անորոշություն։
Նման խնդիրների մեջ հայտնված պետության քաղաքացիները պետք է ոչ թե փրկիչ փնտրեն, այլ խնդիրները ռացիոնալ լուծելուն ունակ մարդկանց։
Մենք այլևս փորձերի և "հեղաշրջումների" ժամանակ չունենք»։