Իրավապաշտպան Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Վերջապես ստիպեցի ինձ և կարողացա լսել Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերը:
Շատ անհանգիստ է Փաշինյանը կորոնավիրուսի պատճառով: Կարելի է ասել սարսափած է, քաղաքացիների վրա հոխորտալով ստիպում է լուրջ վերաբերվել վիրուսին: Պնդում է, որ անլրջությունը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ առաջացնել:
Պարոն Փաշինյան, այդքան մի մտահոգվեք, հանգիստ եղեք. կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մեր կյանքում բան փոխի: Դրան պինցետով կբռնենք, տնական արաղի մեջ կթաթախենք ու...
Հանգիստ եղեք, ձեր իշխանության վտանգը կորոնավիրուսը չէ, այլ` կառավարումից ոչինչ չհասկանալը»: