«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Եթե կան մարդիկ, որոնց այս մահճակալները թվում են գեղեցիկ դասավորված և առաստաղի լույսերը ռոմանտիկ ու գրավիչ, ապա դուք սխալվում եք։
Այս նախասրահը ցուրտ է, մահճակալները հիվանդ մարդկանց համար են, որոնց չեն կարող այցելել իրենց զվարճասեր ընկերները, իսկ լույսերը,այս պարագայում, ընդհանրապես ռոմանտիկ չեն,այլ տխուր ու սառը։
Առողջ եղեք»։