ՀՀԿ փոնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

 

«Կորոնավիրուսային ախտահարման ցուցանիշներով Արևելյան գործընկերության երկրների շարքում (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) Հայաստանն այս պահին զբաղեցնում է երկրորդ անպատվաբեր տեղը 1 000 000 բնակչության հաշվարկով:

Հիվանդների թվով մեզանից առաջ է միայն Բելառուսը, երկրորդ տեղը կիսում ենք Մոլդովայի հետ: Մեր ցուցանիշն է՝ 1 254 դեպք մեկ միլիոն բնակչության հաշվարկով:

Իսկ մահացածների հաշվարկով ավելի վատ վիճակ միայն Մոլդովայում է: Մեր ցուցանիշն է՝ 16.2 մահ մեկ միլիոն բնակչության հաշվարկով:

Եվ ավելի վատն այն է, որ հիվանդության տարածման տեմպերը, օրական հայտնաբերվող նոր դեպքերի քանակը խիստ մտահոգիչ է:

Եվ թեպետ իր լավագույն ավանդույթներին համաձայն, Փաշինյանն այսօր ևս պատասխանատվությունը գցեց ժողովրդի վրա, մեկ է, այսպես ասած «սպռոսը» իրենից է:

Այդ ո՞նց պատահեց, որ կարանտինի պայմաններում դեպքերի քանակը նման կտրուկ աճ գրանցեց:

Ախր ձեռքերիցդ բացի գործ սարքելուց, վիրավորելուց, պետական բյուջե մսխելուց ու սուտ խոսելուց ուրիշ ոչինչ չի գալիս»։