00:55
Սա «Իմ քայլի» թիմային աշխատանքի մասին պատկերացումներն են, որի մեջ մտնում են մեջքից խփելն ու իրենց պատգամավորների հնչեցրած սպառնալիքները չլսելը»

Այսօր լսեցի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթը ՄԻՊ զեկույցի հետ կապված: Նա ուղղակի անհարգալից և բավականին ամբարտավան տոնով էր խոսում ԱԺ դահլիճում գտնվող Արման Թաթոյանի հետ՝ աստիճանաբար սպառնալից երանգ հաղորդելով ձայնին: Դժվարանում եմ ասել, թե որքանով էր նա տիրապետում թեմային, փոխարենը հստակ գիտակցում էր, որ ինքն իշխանություն է և իրավունք ունի: Իսկ, երբ Արման Թաթոյանը փորձեց զսպվածության կոչ անել իմքայլական պատգամավորին և հարգանքով խոսել Պաշտպանի հետ, ԱԺ նախագահը ռեակտիվային արագությամբ պահանջեց հարգանքով խոսել իր թիմի պատգամավորի հետ: Այս խտրական մոտեցումն ԱԺ նախագահի կողմից առաջին դեպքը չէ: Սա «Իմ քայլի» թիմային աշխատանքի մասին պատկերացումներն են, որի մեջ մտնում են մեջքից խփելն ու իրենց պատգամավորների հնչեցրած սպառնալիքները չլսելը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս