Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։
Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք։
Մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք։
Մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։
Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90%-ի։
Մարտական դիրքերի անձնակազմի 54 %-ը սնվում է նոր սննդակարգով։
Տվյալները՝ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեկան զեկույցից
Լուս․՝ Արեգ Վարդանյանի