Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դալմայի այգիներում «Պարկ գրուպ» ՍՊԸ-ն ստացել է Դիսնեյլենդ կառուցելու շինթույլտվություն։ Նշված շինթույլտվությունը տրամադրված է օրենսդրության պարտադիր պահանջների կոպիտ խախտումներով։ Նշված շինթույլտվության` որպես վարչական ակտի դեմ վարչական բողոք էի մուտքագրել քաղաքապետարան։
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի իմաստով վարչական ակտի դեմ բողոք բերելը կասեցնում է վարչական ակտի գործողությունը։
Հետևապես «Պարկ գրուպ» ՍՊԸ-ի շինթույլտվությունը բողոքարկման փաստով կասեցված է։ Սակայն, փաստացի շինարարարկան աշխատանքները ոչ միայն չեն դադարում, այլև ավելի մեծ թափով են իրականացվում։ Սա ակնհայտորեն իրավասուների բացթողումն է։ Կոչ եմ անում քաղաքապետարանին հրատապ ռեժիմով պարտավորեցնել կառուցապատողին կասեցնել շինաշխատանքները:
Լավ է, որ ուզում ենք ունենալ Դիսնեյլենդ, վատ է, որ ուզում ենք դա անել բնիկ երևանցիների տասնամյակների հասնող չարքաշ աշխատանքի հաշվին»։