ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մայրը՝ Մարինա Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան գրառմամբ սատարել է որդուն։
«Արդեն երկրորդ օրն է, ստորաբար վատաբանում են ընտանիքիս և հատկապես որդուս՝ Սիմոնյան Ալենին: Նախ, շատ կարևոր է, որ նման հանրային մարդիկ թիկնապահ ունենան, ովքեր միշտ կրակը վերցնում են իրենց վրա: Երկրորդ, շնորհակալ եմ բոլորիդ ձեր ջերմ խոսքերի համար, իսկ հիմա դիմում եմ մյուս ճամբարին. մենք բոլորս ունենք նույն արյունը, մենք հայ ենք, և բոլորդ մայրեր ունեք: Եվ մենք գիտենք, որ երբ հայ տղամարդուն իր մոր ուղղված հայհոյանք են ասում, դա ոչ ոք չի ների: Եթե տղամարդիկ դատապարտեին այս մարդանման արարածին՝ բարոյականության և նորմերի տեսանկյունից, ես ձեզ բոլոր մայրերի անունից շնորհակալություն կհայտնեի: Կյանքում կան պարկեշտության կանոններ, որոնց վրայով չի կարելի անցնել: Բայց Աստված թող դատի ձեզ: Եվ հիմա ես հպարտ եմ իմ որդով, նա պատվով դուրս եկավ այս իրավիճակից, նա պաշտպանեց մոր պատիվը: Ալեն ջան, Աստված քեզ պահապան: Եվ քեզ ասում եմ այն, ինչ ասել եմ հեղափոխության ժամանակ. գնա՝ ես միշտ քեզ հետ եմ: Ցավդ տանեմ»: