ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ նիստում անդրադարձավ նախօրեին Գավառում տեղի ունեցած միջադեպին: Նա նշեց, որ դրան պետք է գնահատական տա խորհրդարանը: Ըստ պատգամավորի՝ դրանում իր մեղքի բաժինն ունի ԱԺ-ը, որը չի կարողացել համարժեք քայլերով ու լուծումներով առողջացնել դատական իշխանությունը: «Դատական համակարգի այս խայտառակ վիճակն էլ պայմանավորված է ՍԴ հարցը չլուծելու խորհրդարանի անվճռականությամբ և ավելի հասուն լուծումներ գտնելու, որոշումներ կայացնելու անկարողությամբ:

Մենք պետք է միջոցներ գտնենք և ոստիկանապետ Արման Սարգսյանին հրավիրենք ԱԺ, որպեսզի որոշ պարզաբանումներ ներկայացնի: Պիտի մեր զորակցությունը հայտնենք ոստիկանական ուժերին, ովքեր համավարակի այս օրերին իրենց ծառայությունն են բերում ժողովրդին և այս ժամանակահատվածում շարունակել են իրենց ծառայությունը ու վստահ եմ՝ պիտի շարունակեն ծառայել մեր երկրին ու պետությանը»,- հայտարարեց պատգամավորը: