ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է հանրակրթական դպրոցների պարտադիր ուսուցման ծրագրից հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Մտադրությունը դեռևս պաշտոնական ձևակերպում չի ստացել, սակայն այդ մասին մամուլում խոսում են նախարարության պաշտոնյաները՝ ներկայացնելով արդեն 15 տարի հանրակրթական դպրոցներում դասավանդվող այդ առարկան ուսումնական ծրագրից հանելու ինչ-ինչ հիմնավորումներ: Առանց քննարկելու իսկ այդ՝ իրականում շատ մակերեսային և խոցելի հիմնավորումները՝ պետք է արձանագրել, որ անթույլատրելի է նույնիսկ ծանրակշիռ հիմնավորումների պարագայում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրից հանելու քայլը: «Հայոց եկեղեցու պատմություն»-ը շարքային առարկա չէ, այն աշակերտներին ապահովում է ոչ միայն զուտ իմացաբանական պատրաստվածություն, այլև էապես ազդում է քաղաքացու հոգեկերտվածքի, հայի ինքնության ձևավորման ու արմատավորման վրա: Հետևաբար անթույլատրելի է «Հայոց եկեղեցու պատմություն»-ը «Հայոց պատմություն» առարկայի հետ ինտեգրելու մտադրությունը, ինչպես ներկայացնում են նախարության պաշտոնյաները: «Հայոց եկեղեցու պատմություն»-ը պետք է դասավանդվի որպես առանձին առարկա: Հնարավոր է, որ առարկայի ուսումնական ծրագրում կամ դասավանդման ներկայիս մեթոդներում կան խնդիրներ, խութեր, որոնք քննարկելի են: Սակայն որևէ քննարկում չպետք է հանգեցնի առարկան ուսումնական ծրագրից հանելու որոշման: Կոչ եմ անում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին վերանայել նախարարության տարբեր պաշտոնյաների կողմից հրապարակայնացված սույն մտադրությունը և հանդես գալ հավաստիացմամբ, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հետայսու էլ շարունակելու է դասավանդվել հանրակրթական դպրոցներում: Մենք ապրում ենք բավական հախուռն, երբեմն տեղատվություն հիշեցնող ժամանակներում, որոնցում, ի թիվս այլ արժեքների, վտանգվում, երբեմն ոտնձգության են ենթարկվում մեր ազգային արժեքներն ու մեր ինքնության հենասյուները: Այդ գործընթացը տեղի է ունենում իշխանության երբեմն լուռ, երբեմն գործուն մասնակցությամբ, ինչն անթույլատրելի է և դատապարտելի: Հայաստանի ցանկացած իշխանություն՝ անկախ դավանած գաղափարախոսությունից կամ դրա բացակայությունից, ֆորմալ և չգրված պարտավորություն ունի պահպանելու և պաշտպանելու հայի ինքնությունն ու դրա հետ կապված բոլոր արժեքները: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է դասավանդվի հանրակրթական դպրոցներում»: |
««Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է դասավանդվի հանրակրթական դպրոցներում». Արման Բաբաջանյան
23:35 - 31.Հոկտեմբեր.2019
Առաջարկում ենք նաև
18/09/18 16:04
«Եկեղեցու պատմություն առարկան» կարելի է թողնել, միայն թե «ադաթի» հետ մեկտեղ պետք է «բեդաթն» էլ պատմել
28/01/24 18:44
Հայոց հզոր բանակը պետք է դառնա մեր հայրենիքի վերածննդի և բարգավաճման հիմքը. Արման Վարդանյան
09/12/20 22:05
«Նման ստոր եւ ապազգային ղեկավար հայը երբեւիցե չի ունեցել». Միքայել Ոսկանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
15/09/20 10:25
«Իմ քայլը» խմբակցության ողջամիտ պատգամավորները պետք է հրաժարվեն դառնալ Խունդկարյանի հանցակիցը. Արման Բաբաջանյան
01/09/20 13:25
Պետությունը պետք է երաշխավորի ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը. Արման Բաբաջանյան
15/07/20 19:18
Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի տարածքում օտարերկրյա գազամուղերի և նավթամուղերի անվտանգությունը. Արման Բաբաջանյան
06/07/20 18:04
Տարակուսելի դպրոցական ծրագրեր. ինչու՞ է ստորադասվում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան․ հարցում (տեսանյութ)
29/04/20 16:02
«Ոստիկանապետին պետք է հրավիրենք ԱԺ». Արման Բաբաջանյան
Ամենադիտված
Լրահոս
17:03
Կամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդին
10:29
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան
12:40
Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան
13:30
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրները
13:20
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
11:40
Մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինվորի նկատմամբ իշխանության վերաբերմունքը արտահայտվում է ճառերով. Տիգրան Աբրահամյան
09:05
Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան
10:20
Վտանգավոր հայտարարություն, հիանալի և արագ կառուցվող «գործնական փաստարկ»` Թուրքիային. Հակոբ Բադալյանը՝ Ցեղասպանության զոհերի անվանացանկի մասին
14:40
Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է․ Հովհաննիսյան
10:40
ԵՄ-ն Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի հատկապես խաղաղ բնակիչների թիրախավորումը
14:10
Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկվի արևմտյան կոնֆետ՝ Ռուսաստանի և Իրանի հանդեպ «սառնության» դիմաց. Վահե Հովհաննիսյան
13:33
Իրանական տելեգրամյան ալիքներն արդեն մի քանի օր է՝ չեն դադարեցնում Ադրբեջանի հասցեին մեղադրանքները
12:05
Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացիների նկատմամբ
12:00
Փաշինյանը Հայաստան պետությունը աշխարհաքաղաքական լուրջ խաղացողից դարձրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի. Շարմազանով
13:35
ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պիտի գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր տունը կարող է հանձնել թշնամուն. Աբրահամյան
16:33
Մեր կնքած CEPA-ն վեկտորների համադրում էր, իսկ այսօրվա «եվրամերձեցումը»՝ ՀՀ-ն թնդանոթի միս կիրառելու
16:28
Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են․ ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Աշոտյան
13:20
Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան
14:07
Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները. Հովհաննիսյան
11:31
Մինչ Փաշինյանը և թիմակիցները զվարճանքի մեջ են. Ադրբեջանը դիվանագիտական նախապատրաստություն է տեսնում
13:20
Իսրայելը պատերազմին զուգահեռ հասցնում է ամենշաբաթյա ռեժիմով ռազմական մատակարարում հասցնել Ադրբեջանին. Աբրահամյան
13:20
Ինչքան հայոց բանակն էր պարտված Արցախն ազատագրելու ժամանակ, այնքան էլ ռուսական բանակը՝ Ուկրաինայում. Շարմազանով
12:40
Իշխանության մնալը երաշխավորում է աղետ, բայց իշխանափոխությունը մեխանիկորեն չի ենթադրում լավ զարգացում. Վահե Հովհաննիսյան
11:00
ԱԽ քարտուղարի կողմից ՌԴ-ի հասցեին վերջերս հնչեցրած մեղադրանքը մտահոգիչ իրավիճակ է ստեղծում. Աբրահամյան
14:30
Ադրբեջանը արտահոսքի միջոցով փորձում է ՀՀ-ին մեղադրել նախապատրաստվող գործողության մեջ. Աբրահամյան
18:10
Պաշտոնյաներն այնպես են խոսում, կարծես նրանց խնդրանքով չէին ռուս զինծառայողները տեղակայվել ՀՀ-ում․ Տիգրան Աբրահամյան
11:49
Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա+Ռուսաստան, հերթում Իրանն է
12:00
Ներքին Հանդում վերջին սադրանքը աստիճանաբար տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ. Աբրահամյան
12:16
Ֆրանսահայ հերոսի մասին հուզիչ տեքստեր հնչեցնողը զուգահեռ երկարացնում է զոհված հերոսի ծնողի կալանքը
10:30
Ալիևի երդմնակալության ելույթը խորքային իմաստով ուղղված էր ոչ միայն ՌԴ-ի, Իրանի,այլ նաև Թուրքիայի դեմ
13:00
ՀՀ-ն երբեք ՌԴ-ից այսքան կախված չի եղել, որքան այսօր՝ Փաշինյանի ձախողված բեմադրությունների պատճառով. Աշոտյան