Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ է ոստիկանությունը 12 ժամ անց նոր հերքում Գավառի հիվանդանոցի դեպքի մասին տեղեկությունը
ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հերքել է ԶԼՄ-ների կողմից երեկ երեկոյան Գավառի հիվանդանոցում տեղի ունեցած դեպքերի մասին հրապարակումները՝ ըստ որի Գավառում երեկ տեղի ունեցած 2 հոգու սպանության մեջ կասկածվողներին հիվանդանոցում սպանել են հակառակ կողմի 2 ներկայացուցիչներին...
Զավեշտ է... Ոստիկանությանը 12 ժամ պահանջվեց, որ հերքեին այդ լուրերը... Հետաքրքիր է՝ 12 ժամ ինչո՞վ էր զբաղված ոստիկանության մամլո ծառայությունը... Ոստիկանության այսպիսի գործելաոճը շատ կասկածելի է և ես հակված եմ հավատալ օգտատերերից մեկին, ըստ որի տեղեկությունների՝ Գավառի հիվանդանոցի վրա հարձակման արդյունքում սպանվել է 1 մարդ, իսկ մյուսին կարողացել են փախցնել և փրկել... Ընդհանուր զոհերի թիվը 3-ն է... Ոստիկաններն այդ պահին միտումնավոր են այդ փրկվածին ևս մահացած ներկայացրել, որպեսզի կարողանան անվնաս դուրս բերել հիվանդանոցից...
Իսկ այն, որ ՀՀ ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել բացարձակ նշանակություն չունի... Գավառում գտնվող ոստիկանապետի քթի տակ ամբոխը ներխուժում է հիվանդանոց և վենդետա կազմակերպում...
Ի դեպ, հիվանդանոցում տեղի ունեցած սպանության կամ սպանությունների մասին տեղեկությունը երեկ չէր հերքել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը... Ոստիկանության կողմից Գավառի հիվանդանոցում տեղի ունեցած սպանության մասին լուրերի հերքումը մի նպատակ ունի՝ փրկել ոստիկանապետին և իշխանություններին նրանց հասցեին հնչող մեղադրանքներից և խիստ քննադատություններից...»: