Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատե՞լ ես, հայրենակից, թե հեղափոխությունն ի՞նչ փոփոխություններ բերեց հանրային կյանք. հիմա մի մասը կասի հեղափոխություն չի եղել: Ես չեմ հոգնի պնդել՝ եղել է, եղել է ահռելի տեղաշարժ ազգային ու հանրային գիտակցության մեջ:
     Նաև` հեղափոխությունը ջրի երես է բարձրացրել 30 տարվա տիղմ, մաղձ որպես եռացող փրփուր, հայրենադավություն. նաև` հինգերորդ շարասյուն ու «լավրովի որբեր», գույնզգույն քաղաքական փերեզակներ:
     Հայ հասարակությունն ԻՆՔՆԱՄԱՔՐՎՈՒՄ է, քանզի բաղձալի լյուստրացիա է ու քաղաքական պարազիտների շքահանդես»: