Քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ հասարակությանն ու Պետությանը մերժված ռեժիմի և ներկայիս իշխանության միջև երկընտրանքի պարտադրումն անընդունելի է: Նման դիլեման փակուղի է մտցնում մեր` Հայաստանի Հանրապետության ապագան: Հայ ազգը մտավոր չբերությամբ չի տառապում, որ նոր հեղափոխության պահանջի ձևավորման դեպքում դիմի անդրաշխարհի գիշատիչներին: Ոչ էլ անճար է, որ թույլ տա անցյալի սարսափով հնազանդեցնել իրեն: Հայ ժողովուրդն ունի՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ: Իշխանություններին միգուցե հաջողվի որոշ դեպքերում ստանալ իրենց համար ցանկալի ընդդիմություն, սակայն ոչ Հեղափոխություն... ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ և ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ընտրությունը միշտ ԺՈՂՈՎՐԴԻՆ է պատկանում»: