Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս մեկ անգամ՝ ինչպես ԱՄՆ-ը պաշտպանեց ՀՀ-ին Թուրքիայից
     1992 և 1993թթ․ Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանը Թուրքիայի հարձակումից պաշտպանելու ԱՄՆ ջանքերի մասին գրառումն անելուց հետո ստացա մի քանի նամակ ռուսուլման ազգակիցներից, որոնք կասկածներ հայտեցին իմ ասածի վերաբերյալ և պահանջեցին ապացուցել այդ փաստերը։ Եթե 1993թ․ սեպտեմբերի հարձակման փորձի մասին «Ազատության» ռադիոյի եթերում խոսել էր անձամբ այդ տարիների ՀՀ ազգային անվտանգության ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ապա դրան նախորդող՝ 1992թ․ մայիսի 11-ի՝ այսինքն՝ Շուշիի ազատագրումից անմիջապես հետո ԱՄՆ նախագահի զգուշացումը Թուրքիայի վարչապետին հրապարակում եմ ստորև»: