Բազմաթիվ հասկացություններ կան կապված մարդու բնավորության և դրա դրսևորումների հետ, որոնք այլասերում են մարդուն, նրան իջեցնելով կենդանու մակարդակին։ Այդ հասկացություններից մեկը իրավունքի գաղափարն է, որն այդպես տարփողվում է արևմուտքում, որպես զարգացման կամ քաղաքակրթության հիմնական հատկանիշներից մեկը․․․ Տուր մարդուն իրավունք, և նա անմիջապես մոռանում է իր մարդ լինելը, իր քաղաքակիրթ լինելը, նրա համար առաջնայինը իր իրավունքն է, որը պաշտպանվում է օրենքի ողջ խստությամբ․․․ Եթե մարդ իրավունք ունի մի բան անել, նա անպայման անում է դա, նույնիսկ եթե այդ բանն անելով նա գիտակցում է, որ լուրջ վնաս է հասցնում իր պետությանը, պետականությանը,ազգային արժեքներին, բարեկամին կամ ընկերոջը․․․ Քաղաքակիրթ երկրներում օրենքներից և զանազան արտոնություններից ավելի շատ օգտվում են ավելի խարդախ ու խորամանկ մարդիկ, որոնց թիվն իսկապես մեծ է․․․ Այդ օրենքները ավելի նպաստում են մարդկանց մեջ ձրիակերության ու ծուլության զարգացմանը, քան աշխատասիրության ու մարդկայնության դրսևորմանը․․․

Դեբիլը այլևս ոչ թե դեբիլ է, այլ տարբերվող կարծիք ունեցող մարդ: Վախկոտը ոչ թե վախկոտ է, այլ հանդուրժող մարդ: Հիստերիկը ոչ թե հիստրիկ է, այլ վառ անհատականությամբ օժտված մարդ: Բոլորը մարդ են, ու գերագույն արժեք ու ոչ մեկ սխալ չէր, բացի նրանցից, ովքեր պնդում են, որ կա ճիշտ ու սխալ: Այս վերջին սրիկաները մարդ կոչվելու իրավունք էլ չունեն:©️Artur Danielyan

Հ.Գ. «Մնացեք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Աստծու կնիքն է կրում»։
Գարեգին Ա հայրապետ

Հ.Գ.Գ. Խելագար է նա, ով ինքն իրեն չկարողանալով կառավարել, ցանկանում է կառավարել ուրիշներին։
Պուբլիուս