ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Զուտ իրավական դիտարկում

«Արտակարգ դրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից բխում է, որ արտակարգ դրությունը ամբողջ Հայաստանի Հանրապետությունում կարող է երկրաձգվել 30 օրով։
Այլ մեկնաբանման պարագայում կարող է ստացվել, որ օրենքը թույլ է տալիս այնպիսի իրավիճակ, որ երկում դեռևս կան (շարունակվում են պահպանվել) հայտարարված արտակարգ դրության համար հիմք հանդիսացող հանգամանքներ, ( սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ), սակայն արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հնարավորություն չկա, եթե ի սկզբանե արտակարգ դրությունը հայտարարվել է, օրինակ, հենց 30 օրով:

 

Արտակարգ դրության ռեժիմը որպես կանոն ենթադրում է, որ երկրի համար բնականոն կյանքի վերադառնալը պահանջում է տևական ժամկետ, հենց այս տրամաբանությամբ է, որ օրենքը նախատեսում է 30-օրյա ժամկետը ևս 30-օրով երկարաձգելու հնարավորություն»: