«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրելու առաջարկությանը։ Մենք այս լուրին սպասում Էինք ավելի քան 10 տարի։

Հայաստանը կարող է դառնալ այն վճռորոշ 10-րդ պետությունը, որի շնորհիվ Կոնվենցիան վերջապես ուժի մեջ կմտնի՝ հաստատելով տեղեկատվության ազատության ոլորտում հայաստանյան դրական պրակտիկան:

Շնորհակալ եմ հատկապես Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին՝ այս կարեւոր գործընթացը սկսելու եւ աջակցելու համար»: