Զոհրաբ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հիշու՞մ եք, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն էի հրավիրել այն փաստին, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան կարոնավիրուսի դեմ պայքարում պասիվ վիճակում է, այնինչ նրա գիտական ռեսուրսը պետք է օգտագործել:
Դրանից հետո բազմաթիվ նամակներ ու զանգեր ստացա, մի մասը ադեկվատ մարդիկ էին ու բացատրում էին, որ պետությունը փող չի տալիս և որ իրենք կարող են լուրջ հետազոտություններ անել, փոքր մաս էլ կար, որ մեղադրում էր ինձ իրենց 50-60հզ դրամին «վայուս» լինելու մեջ: Իրականում շատ լուրջ ու շատ դրական բան տեղի ունեցով, պետությունը ուշադրություն դարձրեց հարցին ու կես միլիարդ փող տվեց մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին, որպեսզի գտնի կարոնավիրուսի դեմ թեստավորման իր տարբերակը (այնքան ինչքան ես հասկացա): Ստացվում է, որ լավ է, որ միգուցե նաև իմ կողմից ուշադրություն հրավիրելու հետո պետությունը թեքվեց դեպի հայ գիտնականը ու վստահեց նրան, սա պետք է շարունակել, ուստի դիմում եմ Երևանի քաղաքապետին ու տարածքային կառավարման և զարգացման նախարարին' փողոցային գծանշումների ու ասֆալտապատման ծախսերը կրճատելու նպատակով պետպատվեր տվեք հայ քիմիկոսներին, նրանք կառաջարկեն, կամ կստեղծեն ավելի որակով փողոցային գծանշումների ներկեր ու դիմացկուն ասֆալտի խառնուրդներ, որոնք կլինեն թե ավելի էժան, թե հիմք' տեխնոլոգիաների ու պատրաստի արտադրանքի արտահանման համար:
Որպես հուշում ասեմ, որ մարզերում իմ աշխատած ժամանակ եղել են էժան ասֆալտ ստանալու առաջարկներ, դիմեք նաև շինարարներին, նրանք լուրջ տեղեկությունների են տիրապետում: Եթե այս ուղղությամբ լուրջ աշխատեք, ապա ճգնաժամից օգուտի դուրս գալու հիմք կունենանք:
Հ.Գ հասկացեք, չի կարելի միշտ նայել դեպի դուրս, չի կարելի չվստահել հայ մասնագետին, մերոնք ունեն հսկայական ներուժ, մերոնք ժամանակին արտադրել են սարքեր տիրեզերանավերի, սուզանավերի, ատոմային զենքերի ու բազմաթիվ այլ ոլորտների ու սարքերի համար: Աշխարհի ամենավատ բանը մարդու հետ հույս չկապելն է, չվստահել է, արեք դա ու արդյունքը կերևա: Կարևորը Հայաստանն է»: