Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.

«Մասնագետներն ասում են, որ այս վիրուսի առանձնահատկություններից մեկը տարածման արագությունն է: Ասում են, որ եթե ոչինչ չանենք, ապա վիրուսակիրների թիվը երեք օրը մեկ կրկնապատկվում է:

Հիմա պատկերացնենք մեզ ու ոչինչ չանելու սցենարը: Եթե սկսենք երկու վիրուսակրից ու երեք օրը մեկ կրկնապատկենք այդ թիվը, ապա մեզ ընդամենը 65 օր է պետք, որպեսզի ամբողջ երկիրը վիրուսակիր դառնա: Հաշվարկը հետևյալ պարզ մեթոդով` 2^21.5 ≈ 2,965,800: Սա երկուսի 21.5 աստիճանն է, որ ստացվում է մոտավոր մեր մշտական բնակչության թիվը: Այս 21.5-ը որ բազմապատկում ենք 3-ով ստացվում է մոտ 65օր:
Եթե սրա վրա էլ կիրառենք վիրուսակիրներից մահացության միջին 5%, ապա ստացվում է, որ ոչինչ չանելու դեպքում, եթե բոլորը վարակվեին, ապա մահերի թիվը կարող էր հասնել շուրջ 150,000-ի:

 

Իսկ հիմա փաստացի վիճակի մասին: Որպեսզի երկար չգրեմ, նայեք այս նկարը, որտեղ մոխրագույնը ոչինչ չանելու սցենարն է, երբ վիրուսակիրների թիվը ամեն երեք օրը մեկ կրկնապատկվում է, իսկ մնացյալը այս պահի փաստացի թվերն են` Հայաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի և Հարավային Կորեայի:
Եթե վիճակագրական տերմինով ասեմ, ապա հիմա բոլոր երկները ձգտում են այս կորի հարթեցման, այնպես ինչպես նկարում Հարավային Կորեան է պատկերված:

Ի դեպ, թվերը երկու հիմք ունեցող լոգարիթմով ներկայացնելու գեղեցկությունը հենց սրանում է, որ ամեն հաջորդ տողը կրկնակի աճ է ցույց տալիս:
Եվ նկարում ամեն ուղղանկյուն ներկայացնում է երեք օր և կրկնակի աճ:
հ.գ.
Այսքան մանրամսն հոդվածում չեմ գրել` հղումը ներքևում: Հայաստանի համար ապրիլի երկուսի թիվն էլ ավելացրի այսօր»: