Ապրիլյան մարտական գործողությունների մասին ֆիլմը նայեցի: Արցախի ու ՀՀ-ի այդ ժամանակվա բոլոր դերակատարները խոսեցին: Կարծում եմ, որ արդեն պատկերը պարզ է: Ապրիլյան հանձնաժողովը կարելի է ցրել, մանավանդ որ իրենք էլ վերջին շրջանում սկսել են, ըստ էության, այն ասել, ինչը երեկ ֆիլմում տեսա:
Պետք է լրջորեն զբաղվել այն խմբերով, որոնք 2016-ին ու դրանից հետո տարօրինակ համառությամբ պատերազմական գործողությունները ճիշտ ադրբեջանական քարոզչությանը համահունչ գծերով էին փորձում ներկայացնել: