Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ապրիլի 2-ին ֆեյսբուքում գրել է.

«Այսօր Առողջապահության նախարարն ասում էր, որ նոր բուժսարքավորումներ են Չինաստանից ձեռք բերում, այդ թվում թոքերի օդամղիչ սարքեր: Սա միանշանակ ճիշտ որոշում է, քանի որ առաջիկա ամիսներին վիրուսի տարածման շարունակումը անխուսափելի է և բուժօգնության կարողությունների մեծացումը շատ կարևոր գործողություն է: Նաև թեստերի քանակն են ավելացնելու, ինչը նույնպես կարևոր է վիրուսի դեմ պայքարում:

Հնարավորության դեպքում բուժսարքավորումների ու բժշկական նյութերի արտադրությունը պետք է դիտարկել մեզ մոտ' պետության անմիջական մասնակցությամբ և համաֆինանսավորմամբ (սա նաև փոքր չափով տնտեսական խնդիրներ կլուծի):
Քանի դեռ պատվաստանյութ չկա, իսկ դա դժվար մինչև տարվա վերջ լինի, ստիպված ենք ապրել և գործել վիրուսի հետ:
հ.գ.
Հարկավոր է դիտարկել նաև դիմակների արտադրության հարցը: Շուկան ողողված է տնայնագործ դիմակներով, որ շատ դեղատներ վաճառում են: Սա ռիսկեր է պարունակում, քանի որ դիմակի որակը պարզ չէ վիրուսից պաշտպանության տեսանկյունից, իսկ մարդիկ այն կրելով կարող են չարդարացված վստահություն ունենալ, որ ապահովված են վարակվելուց»: