Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքում գրել է.

«ԱԺ-ն քննարկում է մարդու ազատությունները սահմանափակող օրենքի նախագիծ։ Մարդիկ իրենց տարրական ազատություններն ու անձնական կյանքի իրավունքը պաշտպանելու համար փողոց դուրս չեն գա՝ վիրուսի վախով պայմանավորված։ Իսկ օնլայն հարթակում քննարկումների հիմնական թեման կլինի Արցախյան ընտրությունները։ Սորոսական «իրավապաշտպանները» իրենց չեն ճղի կառավարության շենքի դիմաց, ինչպես դա կանեին, ասենք 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին կամ իրենց ասած՝ Սերժի վախտ։ Կեղծ «ակտիվիստները» չեն անհանգստանա իրենց ազատությունների սահմանափակման էս կոպիտ դրսևորումից, դե որովհետև հիմա ոչ թե իրենց են հետևելու այլ հետևողն իրենք են՝ իրենց կանտորան։
Ցանկացած ոք, ով կփորձի պայքարի որևէ նշույլ ցույց տալ՝ բողոքի ակցիա կազմակերպելով, տեղն ու տեղը քրեական հոդվածով կդատվի՝ «կառանտինի պայմանները խախտելու և վարակի պոտենցիալ տարածող դառնալու» մեղադրանքով։ «Հարգելի սիրելիներն» էլ, բնականաբար, ծափ կտան՝ ինչպես սովորաբար, իրենցից և իրենց միայն դա է հասնում։

Խոստովանենք, որ վատ կոմբինացիա չեն մտածել լիբեռաստ ուղեղային կենտրոնները։ Այսօր մենք ապրում ենք այնպիսի պարադոքսալ ժամանակներում երբ գործողության մեջ կարելի է տեսնել «ազատականության» բռնապետություն․․․

#Լիբեռաստ_իմպերիալիզմ
#Լիբեռաստ_ֆաշիզմ»