Գժվելու բան է ուղղակի, ապշելու:
Գոռում ես, գոչում ես, ասում ես մարդիկ չեն կարողանում ապրել, մարդիկ լուրջ խնդիրներ ունեն, սա գնում է, ինչ-որ թվեր է պրպտում ու իր էջում ճպցնում' իբր տեսեք ինչ լավ է ամեն ինչ:
Պարոն Նիկոլ Փաշինյան, վիճակագրություն ու թվեր բերելուց հհկ-ն ավելի լավ էր, երևի կհիշեք, թե 2018 թվի դեկտեմբերի 5-ին հհկ ներկայացուցիչը իր վիճակագրական պլակատներով ձեզ ոնց շախ ու մատ արեց:
Տենց էլ չհասկացա, թե էն Սերժին ինչի՞ մերժեցինք, եթե իրենից հետո էլ ապրելու էինք իր ստեղծած սահմանադությամբ, իր ստեղծած վաշխառու համակարգում, իր նկարած թվերով ու իր ստրատեգիայով:
Պարոն, երբևէ փորձելու՞ եք լսել, հասկանալ, զբաղվել մարդկանց, քաղաքացիների, պետության խնդիրներով, թե՞ սենց պիտի անիմաստ վիճակագրության հետևում թաքնվեք միշտ:
Դուք ավելի լավ է պարզաբանեք, թե ինչու ե՞ք դեմ այս պայմաններում վարկերի մասնակի կամ ամբողջական պարտավորությունների չեղարկմանը, որը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ և ինչու՞ եք ատամներով պաշտպանում բանկային ու ընդհանրապես հրեշավոր ֆինանսա-քրեական համակարգը: