Այսօր ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է... Ահռելի հումորով օժտվախ անհատականություն էր նշանավոր կոմպոզիտորը, մեծագույն դաշնակահարը, ում կարելի էր դաշնամուրի Պագանինի կոչել... Երջանիկ առիթներ եմ ունեցել հանդիպելու նրա հետ հատկապես իմ մոսկովյան ուսումնառության տարիներին... ՕՕՕ Էստրադայի թատրոնում հայ փոփ երաժշտությանհամերգ էր` ,,Արարատյան հովտի մեղեդիներ,, խորագրով: Նույն ժամին ,,Ռոսիյա,, համերգային դահլիճում ընթանում էր ԲՈՆԻ ԷՄ նվագերգական համույթի համերգը: Էստրադայի թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր: - Առնո Արուտյունովիչ, տեսնում եք, չնայած ԲՈՆԻ ԷՄ-ի ներկայությանը Մոսկվայում, Էստրադայի թատրոնի դահլիճն էլ լեփ-լեցուն է,- ասացի նրան: - Արա, դե տեսել են էստեղ էլ սևեր են ելույթ ունենում, մտածել են, թե Բոնի Էմ-ն է,- ասաց ու քահ-քահ ծիծաղեց... ՕՕՕ Նույն համերգին մի հայ երգչուհի էր մասնակցում... Անունը չասեմ, որ չվիրավորվի: Կատարեց Առո Բաբաջանյանի ,,պայծառացում,, երգը, որը նրա Ռոզա Ռմբաևային Սոպոտի գլխավոր մրցանակն էր բերել: Առնո Բաբաջանյանը մռայլվեց, կնճռոտեց առանց այն էլ կնճռոտ ճակատը: Հետո շուռ եկավ դեպի ինձ ու ասաց. - Լևոն, գնա կուլիսներ ու էդ երգչուհուն ասա, որ էլ չերգի... Համերգից հետո երգչուհին, Գեորգի Մինասյանը, ուրիշներ մոտեցան Բաբաջանյանին: - Շատ հավանեցիք, չէ", Առնո Արուտյունովիչ,- ժպտադեմ հարցրեց երգչուհին: - Հա, իհարկե, այսօր հասկացա, որ անմահ չեմ, ինձ էլ մահ կա,- ասաց Բաբաջանյանն ու հեռացավ... ՕՕՕ Արա Բաբաջանյանը հրավիրել էր ,,Անցիր կյանքի շեմով,, (Переступи порог) ֆիլմի առաջին ցուցադրությանը: Դա նրա առաջին ֆիլմն էր: Նստած էի Առնո Բաբաջանյանի դիմացի շարքում, ուղիղ կոմպոզիտորի դիմաց: Երբեմն-երբեմն շրջվում էի, հետևում, թե ինչպես է նայում ֆիլմը: Կողքին նստած կինը հրճվանքի մեջ էր, ցնծում էր, իսկ ահա Բաբաջանյանի դեմքն անշարժ էր... Ֆիլմի ցուցադրությունից հետո Արայիկը հրավիրեց Տվերսկայա փողոցի վրա գտնվող ,,Մարս,, սրճարան: Բաբաջանյանը լուռ էր, ոչինչ չէր խոսում: Իրեն բնավ նման չէր, մինչդեռ Արայիկն ուզում էր, որ հայրը գովի իրեն: Վերջապես Արայիկը չհամբերեց ու հարցրեց: - Հայրիկ, դե ինչպե"ս էի ես: - Արայիկ ջան, իմ նայած տարբերակում քո մասնակցությամբ կադրերը կրճատել էին,- ասաց Առնո Բաբաջանյանը: ՕՕՕ Զանգահարեցի Բաբաջանյանի բնակարան: Ինքը վերցրեց ընկալուչը: Բարևեցի, հրավիրեցի Սատիրայի ակադեմիական թատրոն, ուր ԳԻՏԻՍ-ի ուսանողները ներկայացնելու էին իմ ,,Լուսնահաչ,, պիեսը: - Արա դե առավոտից իրիկուն պոլիտբյուրոյի լուսնահաչն ենք լսում, հիմա էլ գամ քո գրած ,,Լուսնահաչը,, լսեմ...,- ասաց, ծիծաղեց... Բայց հրավերս չմերժեց ու եկավ թատրոն` մի ահռելի փաթեթ իր հետ բերելով: Երբ կուլիսներում բացեցինք փաթեթը, երկու շիշ կոնյակ էր, թխվածք ու մի բացիկ. ,,Խնդրում եմ խմել իմ համբերության կենացը: Առնո Բաբաջանյան,,:
Առաջարկում ենք նաև
08/07/19 13:30
Առնո Բաբաջանյանի արձանի շրջակայքը շուկայի է վերածվել
22/01/13 12:58
Առնո Բաբաջանյանի վերջին հարցզրույցը
27/02/24 17:23
Մարդը զարգանում է, երբ գիրք է կարդում․ նոր գաղափարներ, մտքեր են ի հայտ գալիս. Առնո Վարդանյան (տեսանյութ, լուսանկարներ)
17/04/23 12:29
Ոստիկանը ատրճանակը դրել է բարձի տակ, «Վեոլլա Ջուր» ընկերության աշխատակիցը այդ զենքով ինքնասպան է եղել. ՔԿ
23/09/22 11:14
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում
02/04/22 16:06
Երևանի Բաբաջանյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, հնչել են կրակոցներ. կան ձերբակալվածներ
15/07/21 19:59
Երեք ամսով կփակվի Իսակովի պողոտայի Էջմիածին-Երևան ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ուղղությունը
17/05/21 23:58
Չի բացառվում՝ ԱԺ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին հայտարարությամբ հանդես գանք. Բաբաջանյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան