Էմմա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Իսկ որ երեխեքը դրսում հանգիստ խաղում են, դա պարետային ժամի խախտում չի՞։ Ո՞նց ա առհասարակ վերահսկվում իրավիճակը մարզերում։ Բակի երեխաներից շատերը դրսում խաղում էին ողջ օրը, չտեսա՝ մեկը մոտենա, զգուշացնի էդ երեխեքին, որ պիտի տուն գնան։ Օրեր առաջ վարչապետն ասաց, որ Լոռու մարզում եւս վարակի դեպքեր են գրանցվել, ես՝ որպես Լոռու մարզի բնակիչ, ուզում եմ իմանալ՝ ո՞ր քաղաքում է գրանցվել դեպքը։ Չգիտես՝ որտեղից եւ ումից զգուշանալ։ Հա, ես տանը փակված եմ։ Բայց անհրաժեշտության դեպքում խանութ եմ գնում, առնչվում եմ չէ՞ մարդկանց հետ։ Ինձ պես բոլորը։ Իսկ եթե Լոռու մարզի վարակակիրներից մեկն, օրինակ, Ալավերդուց է։ Կարծում եմ՝ պիտի հրապարակվեն տեղանունները կամ գոնե չափից շատ խստացվեն սահմանափակումներն ու տույժերը (գոնե այն մարզերում, որտեղ վիրուսի օջախ է հայտնաբերվել)։ Որովհետեւ մարզերում դեռ էնպիսի վերահսկողություն կամ խստություն չկա, ինչպիսին Երեւանում է։
Հ. Գ. Էդ երեխաների ծնողներին բան չասեք։ Եկեք խոստովանենք, որ բոլոր տեղերում էլ այս նույն խնդիրը կա։ Չի կարելի հույսը դնել մարդկանց քաղաքացիական գիտակցության վրա։ Ամենասկզբում էլ դրեցինք, տեսանք՝ ինչ եղավ։
Հ. Գ. Ֆոտոն՝ Երեւանի շենքերից մեկում։ Ուղղակի որպես հիշեցում»։