Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Դեպի Բաքու և Սումգայիթ քաղաքներ մուտքի արգելափակումն առաջացրել է ադրբեջանցիների զայրույթը: Տեսանյութերից պարզ է դառնում, որ մարդիկ բողոքում են, որ հերթագրվել են հիվանդանոցներում անհետաձգելի հետազոտությունների համար, փաստացի բնակվում են այդ քաղաքներում, սակայն անձնագրով այլ բնակավայրերի գրանցում ունեն և երեխաներն են տանը մենակ: Մի խոսքով, հազար ու մի պատճառաբանություն: Վարորդները որոշել են ընդհանրապես փակել ճանապարհները և դեպի այդ բնակավայրեր փակել մուտքը բեռնատարների և մնացած թույլատրելի ծառայությունների համար»: