Փաստաբան Գոհար Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված Էջմիածնեցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը եւ լուսանկարները տարածելու համար։
«Նրան ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանը ընցաք է տրվել»,-նշել է փաստաբանը:
Նշենք, որ Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին մի քաղաքացի տեսանյութ էր հրապարակել: Ըստ հրապարակային տեղեկությունների՝ այդ տեսանյութի հեղինակը ենթարկվել է ծեծի՝ կնոջ հարազատների կողմից։