Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուցում․
Էս համաշխարահին մեկուսացման ֆլեշմոբը չեք նմանեցնո՞ւմ էն մարդուն, որ տարիներով կերել-խմել է անխնա, գնել ու կուտակել է, ու ծանր հիվանդության պահին, ստիպում է ինքզինքը ժուժկալության, համեստության, սակավապետության, մինչև կուտակածը սպառի, ավելորդ քաշը, շլակներն ու երիկամների քարերը թափի, վերջապես, ապաքինվի, գոնե մի քիչ լավացնի ինքնազգացությունը ...
Այս համաշխարհային մեկուսացումը միայն առողջական կամ բուժական խնդիր լուծելուն չի մղում մեզ, այլև մտածողության և հոգեբանական լուրջ վերանայումների, բարոյականության կատարելագործման:
Անցնելու ենք էս բարդ լեռնանցքը, բայց հարց է, թե ով դաս կքաղի, ով չի քաղի: Էդ էլ է մարդկության գենետիկական խոտանի անխուսափելի հետևանք ու անհերքելի ապացույց:
Պաչում եմ»։