ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև ավելի համապարփակ որոշումը Երևանի (և ոչ միայն) հագուստի, ոսկու, շինանյութի շուկաները պետք է ժամանակավորապես փակվեն։
«Փեթակ», «Ռոսիա մոլ», «Երևան պլազա», «Ռիո մոլ», «Դալմա մոլ», «Սուրմալու»․․․ մյուսները չգիտեմ կամ չեմ հիշում․․. Կարող եք ավելացնել․․․
Արդեն հայտնի է, որ «Երևան մոլը» վաղվանից կփակվի մինչև մարտի 23-ը։
Հիշեք՝ ֆիզիկական բոլոր կոնտակտները շատ վտանգավոր են։ Մնացեք տանը, հյուր մի գնացեք, հյուր մի ընդունեք։ Յուրաքանչյուրիս սոցիալական պատասխանատվությունից կախված է մեր երկրի կայունությունն ու անվտանգությունը»։